Custom dimensions 1920x600 px (1)
Custom dimensions 1920x600 px (3)
Custom dimensions 1920x600 px (5)
previous arrow
next arrow

Ինչո՞ւ աշխատել մեզ հետ

Անհատական մոտեցում

բոլոր հաճախորդներին

Վստահելի

մատակարարների

հսկայական բազա

Փորձառու մասնգետներ,

տեխն․ աջակցություն

Տեղադրումներ ճիշտ

ժամկետներում

Գումարի տնտեսում,

մաս-մաս վճարումեր

Լավագույն առաջարկները

Անուր(խամուտ) արտադրող ավտոմատ հաստոց R7

Թիթեղ կտրող լազերային հաստոց LF3015LN

Թիթեղ կտրող պլազմային հաստոց SP3015

Թիթեղ կտրող պորտալային պլազմային հաստոց LZB-1530

ԹԾԿ մետաղ ծռող հիդրավլիկ հաստոց WE67Y-100/3200

Ավտոմատ քար(սալիկ) կտրող հաստոց Wandeli QXZ-ZD-1600

ԹԾԿ մետաղ կտրող հաստոց QC12K-6*2500

Ամրալար ուղղող և կտրող ավտոմատ հաստոց GT4-12

Չգտա՞ք այն, ինչ փնտրում էիք

Եթե Դուք չեք գտել Ձեզ անհրաժեշտ սարքավորումը մեր կայքի բաժիններում, խնդիր չկա, կարող եք ուղարկել հարցում Ձեզ անհրաժեշտ սարքավորման վերաբերյալ և մենք կօգնենք այն գտնել, ներմուծել Հայաստան և թողարկել, պարզապես ուղարկեք հարցում։

Ինչ է՞ իրենից ներկայացնում թվային ծրագրային կառավարմամբ հաստոց

    Ցածր որակի կամ հաճախորդների պահանջներին չպատասխանող արտադրանք թողարկող ընկերությունները չեն կարող երկար ժամանակ դիմակայել մրցակցային միջավայրին, քանի որ ինֆորմացիայի ներկայիս գոյություն ունեցող ծավալների պայմաններում շատ հեշտ է գտնել նոր մատակարարներ, որոնք կբավարարեն ապրանքներին ներկայացվող պահանջները: 
    Այս ամենից խուսափելու համար, անհրաժեշտ է ունենալ ժամանակակից և, ինչու չէ նաև, ապագայի սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք կիրականացնեն բազամապրոֆիլ օպերացիաներ՝ տալով հնարավորիս բարձր արդյունք և որակ:
    Այդպիսի սարքավորումների մեջ իրենց ուրույն տեղն ունեն Թվային Ծրագրային Կառավարմամբ հաստոցները (ԹԾԿ հաստոցներ), որոնք հնարավորություն են տալիս մինիմալի հասցնել մարդկային ներգործությունը հումքի մշակման ժամանակ, ինչպես նաև կրճատել տվյալ դետալի արտադրության ժամանակը: Այս ամենի հետևանքով մեծանում է արտադրության էֆեկտիվությունը, որն իր հերթին բերում է թե՛ թողարվող ապրանքների ծավալի աճ, թե՛ ինքնարժեքի իջեցում և թե՛ միանման որակի ապահովում թողարկվող ամբողջ ապրանքաքանակի համար: 

Թվային Ծրագրային Կառավարմամբ հաստոցներ

      Բոլորը կհամաձայնեն, որ ժամանակակից մրցակցային շուկայի պայմաններում բիզնես գործունեություն ծավալելու և շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն բարձր որակավորմամբ աշխատակիցներ, այլ նաև ժամանակակից և էֆեկտիվ կազմակերպված արտադրություն:
       21-րդ դարի բարձր տեխնոլոգիական առաջընթացները մի կողմից ընդլայնել են ժամանակակից արտադրության կազմակերպման հնարավորությունները, իսկ մյուս կողմից մեր հաճախորդներին դարձրել ավելի զգայուն՝ նրանց կողմից ձեռք բերվող ապրանքներին ներկայացվող պահանջների նկատմամբ: 

      Վերամշակող ընկերությունների համար ԹԾԿ հաստոցներ ունենալու անհրաժեշտությունը բացատրվում է նաև նրանով, որ  հաճախորդների կողմից պատվիրվող ապրանքները կամ դետալները երկարատև կտրվածքում միանման չեն և նպատակահարմար է ունենալ էլաստիկ արտադրական հնարավորություններ: 
      Այս խնդիրը հիմնականում ծագում է այն ընկերությունների մոտ, որոնց տրամադրության տակ եղած հաստոցները նախատեսված են մեկ կամ մի քանի օպերացիաներ կատարելու համար կամ էլ պահանջում են ունենալ փորձառու և բարձր մասնագիտական գիտելիքներով օպերատորներ: Ինչպես հայտնի է այսպիսի օպերատորներ դժվար է գտնել և որ առավել բարդ է վարձատրել:
     ԹԾԿ հաստոցների ներդրմամբ պատկերը միանգամայն փոխվում է, քանի որ բոլոր օպերացիաները հաշվարկվում և կառավարվում են հաստոցի համակարգչի կողմից և շատ քիչ պահանջներ է ներկայացվում նրա օպերատորին: Հաստոցի համակարգիչ կարելի է ներմուծել մշակվող դետալի արդեն իսկ CAD, CAM ծրագրերով 
նախագծված մոդելը, տեսնել դրա մշակման համար ծախսվելիք ժամանակը, օպերացիաների քանակը, օգտագործվող նյութերի ծախսը և այլն: