Մեր մասին

   Մեր ընկերությունը գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերություններին մատակարարել ժամանակակից հաստոցներ, սարքավորումներ և հոսքագծեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի թողարկել այնպիսի արտադրանք, որը մրցակցային կլինի ոչ միայն ներքին սպառման շուկայում, այլ նաև միջազգային շուկաներում:
      Ապահովել մատակարարման ամբողջ գործընթացը՝ սկսած անհրաժեշտ սարքավորումների ընտրությունից, տեղափոխումից, մաքսազերծումից մինչև գործարկում պատվիրատուի տարածքում:

                                                 Ինչպե՞ս ենք մենք աշխատում: 

  • Պատվիրատուի պահանջների ուսումնասիրում:
  • Արտադրական օպտիմալ լուծումների ներկայացում:
  • Արտադրական պրոցեսին անհրաժեշտ սարքավորումների ընտրություն:
  • Սարքավորումների պատվիրում արտադող ընկերություններում:
  • Սարքավորումների ներմուծում Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծում:
  • Սարքավորումների տեղափոխում պատվիրատուի տարածք և տեղադրում:

Ինչ է՞ իրենից ներկայացնում թվային ծրագրային կառավարմամբ հաստոց

    Ցածր որակի կամ հաճախորդների պահանջներին չպատասխանող արտադրանք թողարկող ընկերությունները չեն կարող երկար ժամանակ դիմակայել մրցակցային միջավայրին, քանի որ ինֆորմացիայի ներկայիս գոյություն ունեցող ծավալների պայմաններում շատ հեշտ է գտնել նոր մատակարարներ, որոնք կբավարարեն ապրանքներին ներկայացվող պահանջները: 
    Այս ամենից խուսափելու համար, անհրաժեշտ է ունենալ ժամանակակից և, ինչու չէ նաև, ապագայի սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք կիրականացնեն բազամապրոֆիլ օպերացիաներ՝ տալով հնարավորիս բարձր արդյունք և որակ:
    Այդպիսի սարքավորումների մեջ իրենց ուրույն տեղն ունեն Թվային Ծրագրային Կառավարմամբ հաստոցները (ԹԾԿ հաստոցներ), որոնք հնարավորություն են տալիս մինիմալի հասցնել մարդկային ներգործությունը հումքի մշակման ժամանակ, ինչպես նաև կրճատել տվյալ դետալի արտադրության ժամանակը: Այս ամենի հետևանքով մեծանում է արտադրության էֆեկտիվությունը, որն իր հերթին բերում է թե՛ թողարվող ապրանքների ծավալի աճ, թե՛ ինքնարժեքի իջեցում և թե՛ միանման որակի ապահովում թողարկվող ամբողջ ապրանքաքանակի համար: 

Թվային Ծրագրային Կառավարմամբ հաստոցներ

      Բոլորը կհամաձայնեն, որ ժամանակակից մրցակցային շուկայի պայմաններում բիզնես գործունեություն ծավալելու և շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն բարձր որակավորմամբ աշխատակիցներ, այլ նաև ժամանակակից և էֆեկտիվ կազմակերպված արտադրություն:
       21-րդ դարի բարձր տեխնոլոգիական առաջընթացները մի կողմից ընդլայնել են ժամանակակից արտադրության կազմակերպման հնարավորությունները, իսկ մյուս կողմից մեր հաճախորդներին դարձրել ավելի զգայուն՝ նրանց կողմից ձեռք բերվող ապրանքներին ներկայացվող պահանջների նկատմամբ: 

      Վերամշակող ընկերությունների համար ԹԾԿ հաստոցներ ունենալու անհրաժեշտությունը բացատրվում է նաև նրանով, որ  հաճախորդների կողմից պատվիրվող ապրանքները կամ դետալները երկարատև կտրվածքում միանման չեն և նպատակահարմար է ունենալ էլաստիկ արտադրական հնարավորություններ: 
      Այս խնդիրը հիմնականում ծագում է այն ընկերությունների մոտ, որոնց տրամադրության տակ եղած հաստոցները նախատեսված են մեկ կամ մի քանի օպերացիաներ կատարելու համար կամ էլ պահանջում են ունենալ փորձառու և բարձր մասնագիտական գիտելիքներով օպերատորներ: Ինչպես հայտնի է այսպիսի օպերատորներ դժվար է գտնել և որ առավել բարդ է վարձատրել:
     ԹԾԿ հաստոցների ներդրմամբ պատկերը միանգամայն փոխվում է, քանի որ բոլոր օպերացիաները հաշվարկվում և կառավարվում են հաստոցի համակարգչի կողմից և շատ քիչ պահանջներ է ներկայացվում նրա օպերատորին: Հաստոցի համակարգիչ կարելի է ներմուծել մշակվող դետալի արդեն իսկ CAD, CAM ծրագրերով 
նախագծված մոդելը, տեսնել դրա մշակման համար ծախսվելիք ժամանակը, օպերացիաների քանակը, օգտագործվող նյութերի ծախսը և այլն:
      

Корзина для покупок
Прокрутить вверх