Սպասարկում

    Անհնար է պատկերացնել ժամանակակից բարդ հաստոցների և սարքավորումների շահագործումը առանց որակյալ և ամենակարևորը՝ ժամանակին սպասարկման:  Որքան ավտոմատացված և թվային է սարքավորումը, այնքան ավելի բարդ է վերջինիս կառուցվածքը և հետևաբար դրա սպասարկումը:
    Հաճախ օգտագործողի կողմից սարքավորման՝ ժամանակին չկատարած սպասարկման պատճառով շարքից դուրս են գալիս փոքր հանգույցներ, որոնց թերի աշխատելու կամ լրիվ չաշխատելու պատճառով վնասվում են ավելի կարևոր հանգույցներ, որոնք բերում են սարքավորման վերջնական խափանման:  

   Սպասարկման համար կարևորագույն մաս է կազմում  նաև անհրաժեշտ պահեստային մասերի ձեռքբերումը և դրանց արագ մատակարարումը օգտագործողին, քանի որ խափանված սարքավորման պատճառով կարող է կանգնել արտադրական մի ամբողջ շղթա, որն իր հերթին կհանգեցնի հսկայական ֆինանսական կորուսների:

      Մեր ընկերությունը առաջարկում է երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում մատակարարված հաստոցների և սարքավորումների համար, ինչպես նաև անհրաժեշտ պահեստային մասերի և լրացուցիչ սարքավորումների մատակարարում սեղմ ժամկետներում: Լավ ծանոթ լինելով այս կամ այն սարքավորման առանձնահատկություններին մեր մասնագետները սեղմ ժամկետներում կվերացնեն ի հայտ եկած թերությունները և նորից կապահովեն նրա բնականոն աշխատանքը: