Տեղադրում

Հաստոցի-տեղադրում

   Պատվիրատուներն իրենց արտադրությունները ընդլայնելու համար նախատեսում է կատարել ներդրումներ, ներգրավում են ֆինանսական միջոցներ, որպեսզի ձեռք բերեն սարքավորումներ: Երբեմն ոգևորվելով անծանոթ չինական մատակարարներից ստացված ցածր գներից՝ պատվիրում են <<համանման սարքավորում ավելի լավ գներով>>, 3 ամիս սպասելուց հետո, անբարեխիղճ մատակարարի բացթողումից ստանում են վնասված սարքավորում, որի պատճառը այն է, որ մատակարարը խնայել է այն գումարը, որը պետք է ծախսեր սարքավորումը բեռնարկղի մեջ հատուկ միջոցներով ամրացնելու համար:

   Հաստոցների կամ տարբեր սարքավորումների մատակարարման շղթայի կարևորագույն մասն է կազմում նաև դրանց ապահով և անվտանգ տեղափոխումը մինչև պատվիրատուի տարածք, դրանց բեռնաթափումը մեքենայից և հետագա տեղադրումը նախապես պլանավորած և կառուցած հիմքի վրա: 
    Ինչո՞ւ է կարևոր մատակարար ընկերություն ընտրելիս ուշադրություն դարձնել նաև նրանց կողմից առաջարկվող տեղադրման պայմաններին, քանզի սխալ կազմակերպված տեղափոխումն ու տեղադրումը կարող է առաջացնել հսկայական ֆինանսական կորուստներ: Վերջիններս կարող են առաջանալ մի քանի պատճառներով, ինչպիսիք են օրինակ բարձման կամ բեռնաթափման ժամանակ ԹԾԿ հաստոցի վրա տեղադրված զգայուն ընդունիչների վնասումը, առանց որի հաստոցը ուղղակի չի աշխատում:

   Մեզ հետ դուք կարող եք խուսափել բազմաթիվ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ  հաստոցների և սարքավորումների  ձեռքբերման ժամանակ: Մենք առաջարկում ենք մատակարարման ողջ շղթան՝ սկսած անհրաժեշտ սարքավորման ընտրությունից մինչև ձեր արտադրությունում տեղադրում, գործարկում, կարգաբերում, փորձնական մի քանի նմուշ-դետալների արտադրություն և օպերատորներին ուսուցում:
      Սխալ կարգաբերված և գործարկված հաստոցը կարող է կարճ ժամանակում շարքից դուրս հանել մի շարք կաևոր հանգույցներ, առանց որոնց անհնար կլինի սարքավորման հետագա շահագործումը: Վերջինս պարալիզացնում է Ձեր արտադրությունը, ինչի պատճառով դուք նույնպես կրում եք ֆինանսական կորուստներ: