Բետոն կտրող հաստոցներ

    Բետոն կտրող հաստոցները կամ բետոնի սղոցները նախատեսված են մոնոլիտ բետոնի մեջ երկայնական կտրվածքներ բացելու համար: Բետոնը կտրվում է նախապես ամրացնելով հաստոցի ռելսը կտրվող գծի ուղղությամբ, նրա վրա է ամրացվում հաստոցի շարժվող մեխանիզմը, որի վրա գտնվում է հաստոցի շարժիչը: 
    Հաստոցի սղոցը շարժվում է երկու առանքներով՝ ներքև դեպի կտրվող բետոնի մեջ(Y առանցք), որից հետո կտրման անհրաժեշտ ուղղությամբ(X առանցք):
    Տարբերվում են բետոն կտրող հաստոցների 3 տեսակներ՝ ձեռքով կառավարվող, կիսաավտոմատ և ավտոմատ կառավարմամբ: 

Ձեռքով կառավորվող բետոն կտրող հաստոցներ

   Ձեռքով կառավարվող բետոնի սղոցների դեպքում օպերատորն ինքն է կառավարում կտրող սղոցի իջեցումը բետոնի մեջ Y առանցքով և սցողի տեղաշարժը կտրման ուղղությամբ X առանքով:

Բետոն կտրող կիսաավտոմատ հաստոցներ

    Բետոն կտրող կիսաավտոմատ հաստոցների դեպքում օպերատորն կառավարում է կտրող սղոցի իջեցումը բետոնի մեջ Y առանցքով, այնուհետև սցողը տեղաշարժվում է կտրման ուղղությամբ X առանքով ավտոմատ կերպով: 

Բետոն կտրող ավտոմատ հաստոցներ

    Բետոն կտրող ավտոմատ հաստոցների դեպքում հաստոցն ինքն է կառավարում կտրող սղոցի իջեցումը բետոնի մեջ Y առանցքով, այնուհետև սցողը տեղաշարժվում է կտրման ուղղությամբ X առանքով ավտոմատ կերպով: